ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը՝ ծանոթանալու այնտեղ այսօր տիրող իրավիճակին։
«Այցելեցի Կապի առանձին բրիգադ` ծանոթանալու զորամասի առօրյային, նորակոչիկների հետ անցկացվող աշխատանքներին:
Հրամանատարի, սպայակազմի հետ քննարկեցինք զինվորական ծառայության հետ կապված մեծ թվով հարցեր»,- իր այցի մասին գրել է Տիգրան Աբրահամյանը: