Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կարդացեք և հասկացեք, թե մեր երկրին ինչ է սպասվում․ Մովսես Հակոբյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կարդացեք և հասակցեք, թե մեր երկրին ինչ է սպասվում»,- այս մասին այսօր՝ մարտի 22-ին,Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի շուրջ իրականացվող գործընթացին։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, գեներալը պատասխանեց, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում։ Ինչ վերաբերում է անվտագային մասին, պատասխանեց։

«Հայ ժողովուրդն իր անվտանգային հարցրեը լուծել է 2018 թվականին․․․Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի կետերը կարդացեք, լուրջ մասնագետները թող կարդան, և հասակցեք, թե մեր երկրին ինչ է սպասվում։ Այնտեղ ամեն ինչ գրված է։ Մի քանի կետ է մնացել, կկատարվի ու կպրծնի»,- ասաց գեներալը՝ չցանկանալով մանրամասներ նշել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզտի 18-ին ուղևորվել էր Տավուշի մարզ, փակ հանդիպում ունեցել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և տեղեկացրել սպասվող զիջումների մասին։ Փաշինյանը նշել էր, եթե հրաժարվեն այդ պահանջները կատարել, հնարավոր է՝ շաբաթվա վերջ պատերազմ սկսվի։

Կիսվել ձեր ընկերների հետ