Ժողովուրդը՝ ԱՆՀԱՏների բազմություն… ու մեկի սխալի պատասխանն ակամայից բոլորն են տալիս. Նազենի Հովհաննիսյան

Քրիստոսնեության ամբողջ փիլիսոփայությունը ինքդ քեզ ուժեղացնելու և Սիրո՜ մեջ է, թուլություններիդ ու թերությունների՛դ դեմ է, քեզ կամային դարձնող ու որակապես բարձրացնող է, ո՛չ թե տկարացնող:
Չիմացողն ու մերժողն է որոշել , թե իբր՝ թուլություն է Քրիստոսի բերած լույսը:
Խավարում եղողը չգիտի՝ Լույսն ինչ է, Սեր չունեցողը չգիտի ՍԵՐԸ որն է, իսկ Իր ՀՈՂԻ ուժն ու արմատը չզգացողը մի թույլ քամուց անգամ տապալվողն է:
Մի կտոր հաց ստանալու համար մարդն ահռելի աշխատանք է տանում… ու անցնում մի մեծ ուղի…
Մի կտոր հաց, որ մարդ ապրի:
Հավատքն էդ հացն է:
Անհաց ապրողը սոված կմնա… հոգևոր հացի պակասից՝ կտկարանա ու իր խեղճությունը կբարդի ուրիշների վրա…
Քրիստոս սիրում էր, որովհետև սիրելու և ՆԵՐԵԼՈՒ չափ հզոր էր.,- ասում էր Նժդեհը…
Աստված մեզ չի պատժում չէ, ոչ էլ բան է «ուզում հասկացնել»…
Մենք ենք… մենք՝ ընտրության ազատ իրավունքով …
մարդիկ իրենց ընտրության պտուղներն են քաղում: Ոմանք՝ քաղցր, հյութեղ պտուղներ, ոմանք որդնած, դառնահամ ու սիրտդ շուռ տվող պտուղներ:
Ամեն անհատ իր՝ երբևէ արած ընտրությունների պատճառահետևանքային ապտակն է ուտում, կամ օրհնանքը ստանում:
Ինչ ցանես, այն էլ կհնձես… ասում են:
Անհատն ի՛ր ընտրության պատասխանատուն է:
Ժողովուրդը՝ ԱՆՀԱՏների բազմություն… ու մեկի սխալի պատասխանն ակամայից բոլորն են տալիս:
Բայց սխալն էլ երբեք միայն մեկինը չի լինում..) սխալը երկխոսության պես է, մասնակիցներ է սիրում, հեշտ տարածվում ու լավ համոզում: Հիմնավոր է գործում չարը. մարդուն լավ գիտի: Գիտի, որ սխալվածը բարդելու է ուրիշի վրա իր մեղքը, գիտի…
Չէ… Աստված պատժիչ ուժ չի, Սիրո ուժ է, ու միշտ տալիս է նոր ԿԱՄՔ՝ սխալն ուղղելու, նորը կանխելու ու ազնվորեն, ինքնաքննության «քննությունն» անցած՝ նոր որակի կյանք սկսելու:
եթե էդ մարդը…, եթե հասկանա)
Աստված Սեր է, ու մարդու մեջ է, ոչ թե նրանից դուրս, ու սխալն էլ մարդու մեջ է, ոչ թե նրանից դուրս, ու լուծումն էլ ՄԱՐԴՈՒ մեջ է, ոչ թե նրանից դուրս:
Տեսնես հայը մի օր կդառանա՞ Քրիստոնյա…
Աստված Սեր է ու էդ սիրո ուժը անպարտելի է, մնում է գիտակցությունը գա:
Որոշումը:
Կամքը…
Գա!
Չքնած մտածումներ…
պայմանական նկար
անհանգիստ մի սիրտ
Ավագ շաբաթին ընդառաջ
փորձությունների շաբաթ…

Կիսվել ձեր ընկերների հետ