«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմության անվանափոխելու նախաձեռնությանը։
«Հայոց պատմության մեջ պետականությունը դրվագ է, Հայաստանը դրվագ է, Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առանցք է, այս է տրամաբանությունը։ Առանցքում պետք է Հայաստանը լինի և Հայաստանից նայես։ Մարդն ասում է՝ դե, էս իմ հայրնեիքն է, պատը դրել եմ, ի՞նչ եք ուզում ինձանից։ Իսկ ուզում ենք հետևյալը․ ասում ենք, որ դա, բացի հայրենիքից, պետություն է։ Հարցն այն է՝ դու հայրենի՞քն ես սիրում պետության մեջ, թե՞ ընդհանրապես սիրում ես՝ որպես աբստրակտ մի երևույթ»,-ասաց նա։