Մխիթարյանն իրականացրել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի տղայի երազանքը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից:

Այս մասին Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել Ղազարյանը:

«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտերի» պես մեծագույն թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»,- գրել է Ղազարյանը ու լուսանկարներ հրապարակել:

Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել մարտի 17-ին կայացած «Ինտեր»-«Նապոլի» խաղին (1:1):

 

Կիսվել ձեր ընկերների հետ