Այս մթերքն ամենաարժեքավորն է, ինչը կարող է տալ բնությունը. կփոխարինի դեղատուփի կեսին

Սինթետիկ վիտամիններին փոխարինելու և օրգանիզմն առողջացնելու հարցում Ձեզ կօգնի մեղվաբուծության ամենաարժեքավոր մթերքը՝ մեղվի ծաղկափոշին: Դա ոչ միայն վիտամինների հանք է, այլ նաև միջոց, որը կփոխարինի Ձեր դեղատուփի կեսին:

Ծաղկափոշին մեղուների կողմից հավաքած ծաղկի և բույսերի փոշին է՝ տեղավորված և սեղմված մեղրաբջիջների (մեղրախորիսխ) մեջ, իսկ վերևից այն ծածկված է մեղրով:

Այս մթերքը հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով և այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսին են մագնիումը, ցինկը, յոդը, կալցիումը, երկաթը, կալիումը և օրգանական թթուները:

Ցանկալի է, որ ծաղկափոշին ձեռք բերեք բարեխիղճ մեղվապահներից:

Ծաղկափոշին հարուստ է հակաօքսիդանտներով, այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխարգելում է ինսուլտը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Ծաղկափոշին օգտագործում են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Ծաղկափոշին օգտագործել խորհուրդ է տրվում նաև նյարդային և էնդոկրին համակարգի և աղեստամոքսային տրակտի բուժման համար:

Ինչպես կիրառել ծաղկափոշին

1. Ավիտամինոզը կանխարգելելու համար

Օգտագործել 1 թ/գ ծաղկափոշի (20-30 գ) օրը մեկ անգամ, աշնան և ձմռան ընթացքում:

2. Պանկրեատիտի ժամանակ

Եթե Ձեզ անհանգստացնում է ենթաստամոքսային գեղձի այս հիվանդությունը, ապա ընդունեք մեկական գդալ ծաղկափոշի ուտելուց 25 րոպե առաջ, առավոտյան և երեկոյան:

3. Սակավարյունության ժամանակ

Հեմոգլոբինն արյան մեջ բարձրացնելու համար պատրաստեք այսպիսի ըմպելիք. 0.5 լ եռացրած գոլ ջրի մեջ խառնեք 50 գ ծաղկափոշի և 200 գ բնական մեղր: Թողեք թրմվի 2 օր: Խմեք քառորդ բաժակ բուժիչ ըմպելիքից օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

4. Մրսածության ժամանակ

Երեխաներին – ուտել 0.8 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ
Մեծահասակներին – ուտել 2 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ

5. Բարորակ ուռուցքների ժամանակ

Ամեն օր ծամել 1/3 թ/գ ծաղկափոշի՝ սնունդ ընդունելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ: Բուժման կուրսը տևում է 3 ամիս, որի ընթացքում պետք է օգտագործել մոտ 0.5 կգ ծաղկափոշի:

6. Շաքարային դիաբետի ժամանակ

Օրը 3 անգամ ծամել այդ մթերքից 2 թ/գ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ:

7. Բարձր ճնշման ժամանակ

Ընդունել մեկական թ/գ, օրը 3 անգամ ծաղկափոշու և մեղրի խառնուրդ 1:2 հարաբերությամբ:

8. Իմունիտետն ամրացնելու համար

Դրա համար պետք է պատրաստել վիտամինային խառնուրդ. խառնել 15 գ ծաղկափոշի, 1 գ մեղվակաթ և 200 գ մեղր: Խառնուրդը պահպանել սառնարանում: Իմունիտետի ամրացման համար ընդունել մեկական թ/գ այդ խառնուրդից առավոտյան՝ մինչև սնունդ ընդունելը: Կուրսը՝ 1 ամիս:

Կիսվել ձեր ընկերների հետ