Վիրահատությունը բարեհաջող է անցել…Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին մեծ սրտացավության ու հոգատարության համար

Սիրելիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր Ռոբին օրեր առաջ ԱՄՆ-ում վիրահատել են, ու երեխան արդեն իրեն լավ է զգում:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխայի լիարժեք բուժման համար ապագայում որոշ միջամտությունների կարիք է լինելու:

Մեծ հույս ունենք, որ ապագայում երեխայի մոտ ամեն բան լավ է լինելու, ու նա հնարավորություն է ստանալու լիարժեք վայելելու իր անհոգ մանկությունը:

Ավելացած գումարն ուղղվելու է երեխայի ընթացիկ բուժման ու կեցության ծախսերը փոխհատուցելուն

Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին մեծ սրտացավության ու հոգատարության համար:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Կիսվել ձեր ընկերների հետ