Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փաշինյանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Այսօր նախատեսված է Ն.Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: