Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայիառաջնության վերջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայծանրորդներն ու եզրափակել մեր թիմի փայլուն ելույթներով:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգարդյունքով առաջին անգամ հռչակվել է նաև Հին աշխարհամասի չեմպիոն: Պոկումվարժությունում Լալայանը 205 կգ արդյունքով նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումվարժությունում գլխավերևում պահել է 250 կգ ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակիառաջին աստիճանին:

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

ArmSport-ն առաջարկում է մասնակցել մեր նոր Quiz-ին՝ խաղ-վիկտորինա, որը հնարավորություն կտա ոչ միայն ժամանակը հետաքրքիր անցկացնելու և մարզաշխարհի վերաբերյալ գիտելիքները հարստացնելու, այլև՝ ստանալու արժեքավոր մրցանակներ։ Երրորդ շաբաթվա վիկտորիային մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնՍիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզեմեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձենվնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից։

Կիսվել ձեր ընկերների հետ