Երգիչ Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ բաժանումից հետո, տևական լռություն պահպանելով, նախօրեին՝ ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Դատախազությունն ընթացք է տվել այս հայտարարությանը։
Ի դեպ, ԱՄՆ-ում դատավարություն է ընթանում և Անդրեն երեխային տեսակցում է՝ դատարանի որոշմամբ։ Թե որքանով այս հայտարարությունը կարող է անդրադառնալ դատավարության ընթացքի, Անդրեի ծնողական իրավունքի վերաբերյալ՝ ցույց կտա ժամանակը։