Starnews.am-ը գրում է.Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։
Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։
Ու չնայած այս հայտարարությանը՝ Մովսեսն ու Անին բաժանվեցին ու այդ հանգամանքը բամբասանքների առիթ դարձավ, շատ էին վարկածները, թե ինչու՞ ամենաներդաշնակ զույգերից մեկը բաժանվեց։ Մովսեսն ու Անին այդպես էլ չխոսեցին իրենց բաժանման հիմնական պատճառի մասին՝ մշտապես խուսափողական պատասխաններ տալով։
Այս ամենից հետո նրանցից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով`ամուսնություն, երեխա, բաժանում և այլն:
Արդեն այսօր Անիի և Մովսեսի ինստագրամյան էջերում հայտնվել է ռոմանտիկ հոլովակ` «Պատմությունները ավարտվում են, թե՞..» նախաբանով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: