Այս ամենը ինչի՞ համար եմ անում, որ դավաճա՞ն եմ, օտարերկյա գործակա՞լ, ես սա անում եմ մի բանի պատճառով, որ չկորցնենք հայրենիքը․ Փաշինյան

Մենք գնացել ենք միջազգային հանրությանը ասել ենք մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետքա լինի անկախ, միջազգային հանրությունը մեզ ասել է, որ ինքնորոշման իրավունքը մենք ենք չէ՞ ստեղծել․ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ձեզ տվել մանդատ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։

«Ինքնորոշման իրավունքի օրենսդիրը մեզ ասել է, հարգելի հայեր, այո դուք ինքնորոշման իրավունք ունեք, բայց էդ ինքնորոշման իրավունքը պետքա իրացվի Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնորոշում շնորհելով։ Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։

«Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։ Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»,- ասել է Փաշինյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ