Սահմանային կրակոցները մի քանի նպատակ են հետապնդում: Նախ, բնակիչները անընդհատ վախի մթնոլորտում են, այսինքն՝ սա հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ է հետապնդում: Երկրորդ, մարդկանց սովորեցնում են այդ վիճակին: «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
Բանախոսը կարծ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և այդ ռազմական ագրեսիան չի ներառելու միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող տարածքների գրավումը: Դա կարող է լինել 3 ուղղությամբ՝ Մեղրիի հատվածում ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի կապը, կամ Գորիսի մոտից հարձակումն է և միջպետական ճանապարհով Սիսիան-Անգեղակոթ-Նախիջևան հատվածը, կամ, կարող են ուղղակիորեն Ջերմուկի կողմից հարձակվել: Սա նշանակում է ձեռնոց նետել Ռուսաստանին և Իրանին: Այս դեպքում, եթե պատերազմի մեջ են մտնում Իրանն ու Ռուսաստանը՝ անմասն չի մնում նաև Թուրքիան, իսկ դա արդեն բրիտանական պրոեկտն է՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելով՝ թեթևացնել Ուկրաինայում ռուսական զորքերի ընթացքը:
Փորձագետը նշում է, որ Թուրքիայի ղեկավարը դեմ է Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելուն, քանի որ ԱՄՆ-ն այստեղ կարող է դիտվել որպես Ռուսաստանի դաշնակից և օգտագործել քրդական գործոնը: Այս դեպքում բրիտանական ծրագրերը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել Ի. Ալիևը: Եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի դա հարվածելու է և՛ ԱՄՆ-ին, և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին:
«Բրիտանիան խոստացել է, որ հաջող օպերացիայի և միջանցքի բացման պարագայում կարող է Իրանից տարածքներ միացնել Ադրբեջանին, ամբողջությամբ տալ Հայաստանը: Ալիևը կարող է ողջ Երևանը վերցնելու խնդիր դնել՝ Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելով: Նրանք, որոնք լծվելու են այստեղ պատերազմ սանձազերծելու պրոեկտին՝ նաև ռազմական առումով կարող են որոշակի հաջողության հասնել, սակայն դա կլինի Ադրբեջան պետության վերջի սիզբը: Այդ պետությունը մասնատվելու է երեք միավորի միջև՝ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի: Չի լինելու Ադրբեջան պետություն, եթե Ալիևը Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություն սկսի»,- ասել է Հ. Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: