Ո՞վ է Երևանում 2 աշակերտուհու նկատմամբ անբարո գործողություններ կատարած ուսուցիչը

Հոկտեմբերի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում արտառոց դեպք տեղի ունեցավ․ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին՝ ֆիզիկայի ուսուցիչ 64-ամյա Արամ Ծատուրյանին տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը կասկածվում է աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։

MediaHub-ը ուշադրության կենտրոնում էր պահում դպրոցում տեղի ունեցածը։ Դեռ փետրվարի 19–ին MediaHub-ը գրել էր, որ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը շարունակում է կալանավորված մնալ։

MediaHub-ի տեղեկություններով այսօր Ծատուրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կալանավորվել է։

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ):

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ