Կրծքի մեջ գոյացություն (կոշտուկ) նկատելը միշտ չէ, որ վտանգավոր է, բայց շատ կարևոր է հասկանալ՝ ինչ անել այդ դեպքում։
🔎 Ի՞նչ կարող է լինել պատճառը
✔️ Հորմոնալ փոփոխություններ՝ դաշտանի տարբեր փուլերում կրծքագեղձերը կարող են փոքր-ինչ կարծրանալ։
✔️ Ֆիբրոադենոմա կամ կիստա՝ հաճախ հանդիպող, բարորակ գոյացություններ են։
✔️ Մաստիտ կամ վարակի հետևանք՝ հիմնականում կրծքով կերակրող կանանց մոտ։
✔️ Կրծքագեղձի քաղցկեղ՝ հազվադեպ, բայց հնարավոր տարբերակ, հատկապես եթե կոշտուկը երկար չի անցնում։
🩺 Ի՞նչ անել
✅ Դիպչել և ստուգել՝ կոշտուկը շարժվու՞մ է, թե՞ ոչ։
✅ Նշել՝ ի՞նչ չափի է, ցավու՞մ է, թե՞ ոչ։
✅ Սպասել դաշտանի ավարտին․ եթե գոյացությունը նվազում է, դա հորմոնալ պատճառ ունի։
✅ Դիմել բժիշկի, եթե․
•Կոշտուկը չի անցնում 2-3 շաբաթից հետո
•Կրծքից արտահոսք կա (հատկապես արյունոտ)
•Մաշկի ձևը կամ գույնը փոխվել է
•Ուղեկցվում է ուժեղ ցավերով կամ բորբոքումով
❗️ Ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք միայն բժշկական ստուգումից հետո կարող է հստակ պարզ լինել՝ ինչն է պատճառը։
Посмотреть эту публикацию в Instagram