«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

2025 թվականի փետրվար ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 17-ն է:

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Մարտի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն մարտի 21-ից:

Կիսվել ձեր ընկերների հետ