Վահան Քերոբյանի մամուլի խոսնակը ևս հեռանում է պաշտոնից

ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ և ընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»։

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնից հեռանալու մասին էր հայտնել նաև Վահան Քերոբյանը, մորին հետեւց ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը:

Կիսվել ձեր ընկերների հետ