Արտակարգ դեպք՝ Երևանում…մանկապարտեզ է հրդեհվում…

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում:

Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու պարեկ Արսեն Հովհաննիսյանը:
Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել ձեր ընկերների հետ