Factor.am- ը գրում է. Երեկ Արագած լեռան հյուսիսային գագաթին իսպանացի 9 լեռնագնացներ էին մնացել ձնահյուսի տակ։
Փրկարաներին հաջողվել է նրանցից 8-ին դուրս բերել, իսկ այսօր հայտնաբերվել է 9-րդ լեռնագնացի դին։
Արշավախմբի 8 անդամներից 6-ը հանրապետության տարբեր բժշկական կենտրոնից երեկ երեկոյան տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, խմբի անդամներից 2-ը հոսպիտալացման կարիք չի ունեցել։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով՝ իսպանացի լեռնագնացները կապի մեջ են իրենց հարազատների հետ, կապ է պահպանվում նաև դեսպանատան աշխատակիցների հետ։ Որոնողափրկարարական աշխատանքներին այսօր մասնակցել են նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ալպինիստները։ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը նշում է՝ դեռ երեկվանից կապի մեջ են եղել փրկարարների հետ, անհրաժեշտ խորհրդատվություն տվել՝ ինչպես հասնել տուժածներին և ինչ օգնություն ցուցաբերել։
53-ամյա Ջորդի Բալլեստերը պատմում է՝ երկրորդ անգամ էր Արագած բարձրանում, առաջին անգամ արևելյան գագաթ էր բարձրացել։ Իսպանացի լեռնագնացները առանց տեղացի ուղեկցորդի են որոշել ՀՀ ամենաբարձր գագաթը բարձրանալ։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ նրանք պատրաստված են եղել և իրենց հետ փրկարարական միջոցներ են ունեցել, առաջին օգնությունն էլ իրենք են իրենց ցուցաբերել։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։