Առավոտյան ժամը 4-ին անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է սկսվել Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանների վրա:
Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը՝ Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ria.ru-ն։
«Այս պահին մենք գիտենք մեկ զոհի և երեք վիրավորի մասին՝ Լենինսկի քաղաքային թաղամասում և Դոմոդեդովոյում», — տեղեկացրել է նա: