«Կարմիր լուսին» կամ Լուսնի ամբողջական խավարում․ ե՞րբ կկարողանաք տեսնել

Մարտի 15-ի գիշերը տեղի կունենա լուսնի ամբողջական խավարում, սակայն Ռուսաստանում այն ​​տեսանելի կլինի միայն մասամբ։ Դիտման լավագույն պայմանները կլինեն Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, այս մասին հայտնում է NASA-ն։

Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը ստանում է բնորոշ կարմրավուն երանգ, որը պայմանավորված է Երկրի մթնոլորտում արևի լույսի բեկումով։ Այս երեւույթը հաճախ անվանում են «արյունոտ լուսին»:

Ռուսաստանում այն լավագույնս կերևա երկրի արևմտյան շրջաններում, բայց շատ բան կախված է եղանակային պայմաններից:

Նրանք, ովքեր չեն հասցնի տեսնել խավարումը, պետք է հիշեն սեպտեմբերի 7-ի ամսաթիվը. այս օրը լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեսանելի կլինի Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Եվրոպայում: Իսկ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում հաջորդ խավարումը, որը կարելի է ամբողջությամբ դիտարկել, սպասվում է 2026 թվականի մարտին։

Խավարումը տեսնելու համար հատուկ սարքավորում չի պահանջվում՝ պարզապես պարզ երկինք և բաց հորիզոն:

Կիսվել ձեր ընկերների հետ