Այսօր՝ մարտի 8-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայինները։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ազատ ոճայինների ներկայացուցիչ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Աբդուլջալիլ Շաբանովի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։
Հաղթանակով է մեկնարկել նաև և Վլադիմիր Ազարյան (70 կգ)։
Նշենք, որ մարտի 12-ից պայքարի մեջ կմտնեն նաև հունահռոմեական ոճի ըմբիշները։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։