Mediahub.am-ը գրում է. Ճակնդեղը կարող է ոչ միայն զարդարել շատ ուտեստներ, այլև կօգնի բարելավել ձեր ինքնազգացողությունը։ Չէ՞ որ այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը բացատրել է, թե որ դեպքերում արմատային բանջարեղենը կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ։
Բանջարեղենը պետք է լինի հիպերտոնիկ հիվանդների և սրտի առողջությունը պահպանել ցանկացողների ճաշացանկում։ Բնական նիտրատները, որոնցով հարուստ է ճակնդեղը, վերածվում են ազոտի օքսիդի։ Այն ունի հզոր վազոդիլացնող ազդեցություն և օգնում է իջեցնել արյան ճնշումը։
Բետայնը բանջարեղենին տալիս է իր վառ գույնը։ Այն դրական է ազդում ֆիզիկական ակտիվության վրա, բարձրացնում է ֆիզիկական ուժը, մկանների աճը և նվազեցնում ճարպային պաշարները։ Սա հաստատվում է կլինիկական ուսումնասիրություններով:
Բազուկը պաշտոնապես դասվում է որպես հակաքաղցկեղային հատկություն ունեցող մթերք։ Իսկ եթե այն օգտագործելուց հետո մեզի գույնը դառնում է վարդագույն, ապա դա կարող է վկայել երկաթի դեֆիցիտի մասին։
«Россия 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հեղինակային հաղորդման եթերում բժիշկը խորհուրդ է տվել ճակնդեղը հում ուտել։ Դա պայմանավորված է նրանով, որ ջերմային մշակումը կարող է հանգեցնել վիտամինների և կենսաբանական ակտիվ նյութերի կորստի: