Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին. ՆԳՆ

Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նա:

Կիսվել ձեր ընկերների հետ