«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը: