Շատերը միայն հեռվից են նայում Հայաստանին, իսկ ես եկա, որ ոչ թե հեռվից ասեմ, այլ ցույց տամ՝ հայրենասեր եմ. Լեո Շահջանյան (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է զինծառայող Լեո Շահջանյանին, ով արտերկրից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ զինված ուժերում։

«Շատերը միայն հեռվից են նայում Հայաստանին, իսկ ես եկա Հայաստան, որ իմ հայրենիքը իմ մարմնով պաշտպանեմ, ոչ թե միայն հեռվից ասեմ, որ հայրենասեր եմ, այլ հոգով ցույց տամ, որ ես հայրենասեր եմ»,- պատմում է Լեոն։

Նա դիմել ու ստացել է ՀՀ քաղաքացիություն, հանձնել է քննություններ ու ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։

Վարժարանում ուսումնառությունն ավարտելուց հետո Լեոն ընդունվել է Վազգեն Սագսյանի անվան ռազմական ակադեմիա։

Ուսումնառության ավարտին ստանալու է ամբողջապես վերանորոգված բնակարան։

 

 

 

 

 

Կիսվել ձեր ընկերների հետ