80-ամյա Վեներա Ռամազյանը ապրում է Լոռվա տաք ո ջերմ Շնող գյուղում: Գյուղի աչքի լույսն է, նրա ձեռքի տակով է անցնում բոլորի այգիները, հողի մշակությունը նրա սուրբ գործն է: 80 տարեկանում 18 տարեկանի կյանք է վարում, հոգնել չունի,պարապ նստի կհիվանդանա: Ասել է թե ճարպիկ ու աշխատասեր է տատը: Իր կյանքի փորձով Վեներա տատը երիտասարդներին խորհուրդ է տալիս չհեռանալ արմատներից, հավատարիմ մնալ հայկականին ,ավանդականին, գնահատել ունեցածը ու սիրել այն մի բուռ հողը, որն իրենց կերակրում է: