Հաղորդավարուհի Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում ներ լուսանկարներ է տեղադրել՝ կից գրելով.
Ես բաց թողնված զանգ ունեմ Աստծուց,
և մեկ ձայնային հաղորդագրություն,
որում Նա եռանդուն ձայնով հայտնում է,
որ արդյունքները բացասական են,
և իմ արյունը անհամապատասխան է
երեկվա խոստովանածս մեղքին:
Նա ասում է, որ իմ ապաշխարհանքի
դառն արցունքը դեռ Իր կոկորդում է,
որ դա հյուրասիրություն էր անօրենի ձեռքից,
որը ես, պարզվում է, չէի էլ ընդունել:
Լսափողից այն կողմ Նա հավատացնում է,
թե նման կերպ ինձ մոլորեցնելը
էժանագին հուդայություն էր,
որ անճարությունից գործել էր դևը:
Որ Նա իմ աղոթքը ճանաչում է հանգերից
ու գիտի թե ինչով եմ հոգիս կերակրել,
գիտի, որ չարքերն իմ անքուն գիշերների
տերունականն ինձնից են անգիր արել:
Ես մեկ հաղորդագրություն ունեմ Ատծուց.
Նա գրում է, որ իմ մեղքը ցավից էր սերել,
որ սա աշխարհիկ հետազոտություն էր,
ու որ, իրականում, դեռ երե՛կ էր ինձ ներել…
©️Ադի Ալյեն