Տանն է. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

Ալեն Սիմոյանը լուսանկար է հրապարակել եղբոր կնոջ հետ՝ ցույց տալով, որ նա տանն է, ազատվել է կալանքից։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է) և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Կիսվել ձեր ընկերների հետ