Կինը մահացել է հեռախոսով լոգանք ընդունելիս հոսանքահարվելուց

Կարելիայի բնակչուհին մահացել է հոսանքահարվելուց՝ լիցքավորման համար միացված բջջային հեռախոսով ցնցուղ ընդունելու ժամանակ, հայտնում է մարզային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Կոնդոպոգա քաղաքի քննչական վարչության քննիչները նախաքննություն են սկսել՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի բնակարանում տեղի բնակչի՝ 1993 թվականին ծնված դիակի հայտնաբերման փաստով», — հաղորդում է մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ փետրվարի 3-ի երեկոյան կինն իր բնակարանում լոգանք է ընդունել՝ լիցքավորման համար օգտագործելով հոսանքի ցանցին միացված բջջային հեռախոսը։ Տուժածը հոսանքահարվել է, երբ ջուրը շփվել է էլեկտրական սարքի հետ։

Կիսվել ձեր ընկերների հետ