Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և, իմ գնահատմամբ, հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ փորձ է արվում համակարգը տանել կոլապսի, Երևանի ավագանու գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Փորձ էր կատարվում համակարգը տանել ձախողման, ինչը ձախողվեց։ Վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ, ուղղակի անհնար էր։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները, այս տրամաբանությունը հասկացել և, ընդհանուր առմամբ, աջակցում են դրան։
Ամեն ինչ իր վերջնակետը պետք է ունենա։ Այդ շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը»,-ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:
Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։