5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 000 բնակչություն ունեցող Սինաբանգ քաղաքից 103 կմ հյուսիս-արևելք (Սումատրա կղզի), օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։

 

Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Կիսվել ձեր ընկերների հետ