Նազենի Հովհաննիսյանը պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի մասին 18+ գիրք է կարդացել լողափում

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Օմանի մայրաքաղաք Մասկատի լողափից բիկինիով լուսանկար է հրապարակել։

 

«Հաճույքով կարդացի Ֆիլիպ Ռոթի «մեռնող կենդանին» վեպը՝ 2001- ին լույս տեսած»։

 

«Մի շնչով կարդալու…

 

բայց ամենաթանկ փաստը Ռոթի՝ իր սիրային նկարագրություններում ու փիլիսոփայական մտորումներում, իր սիրո օբյեկտի՝ Կոնսուելլայի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ նկարագիրն էր:

 

Կոնսուելլան՝ Կուբայի իր կարոտով, իր պապերի տան երազանքով, որն անգամ չէր տեսել, Կաստրոյի նկատմամբ իր ատելության՝ որպես բռնապետի, որովհետև խլել էր ու կործանել իր հայրենիքը… ու մի քանի սերունդ մնաց անԵրկիր:

 

Մարդկային ճակատագրերը խաչվում են ամենուր ու ամեն օր: Եթե աչք ունես կտեսնես ու կհասկանաս:

 

Թե արդեն կարդացել եք՝ ասեք ձեր կարծիքը… իհարկե հասուն գրականություն է, գոնե 18+ )

 

Մի օրով աշխարհի քաոսից կտրվելու հնարավորություն:

 

Պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի շուրջ հյուսված այս պատումը կյանքի ու մահվան մասին է… ու Սիրո»,- գրել է Նազենի Հովհաննիսյանն իր սոցցանցային էջերում։

Կիսվել ձեր ընկերների հետ