Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից…ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում… կա զոհ, վիրավորը Տավուշի կայազորի զինդատախազության դատախազ է

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

«Toyota»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է՝ որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ:

Կիսվել ձեր ընկերների հետ