Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությանը՝ նոր տոմսային փաթեթների մասին եւ հայտարարել, որ նոր տոմսային համակարգի բոյկոտը շարունակելու են։
« Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցությունները կբերեն տոմսային համակարգի նոր փաթեթ։ Սա նրա համար չեն անում, որ շատ են մտածում ժողովրդի մասին, այլ մի պատճառով, որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտում է տոմսային համակարգը և չի ընդունում իրենց առաջարկած գները: Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ»,- ասաց նա։
Նա ընդգծել է, որ քանի որ ՔՊ-ի հետ գործ ունեն, պետք է շատ աչալուրջ լինեն: