Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է սպասվում

Հայաստանի ողջ տարածքում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։

 

Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Երևան քաղաքում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել ձեր ընկերների հետ