❗️Օգնե՛ք փրկել Էրիկի կյանքը
2025թ. հունվարի 12-ին Էրիկն ընդունվել է Արաբկիր ԲՀ՝ քայլվածքի խանգարման և ձեռքերի դողի գանգատներով։ Հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է Գիյեն-Բարեի համախտանիշ (Պոլինեյրոպաթիա)։ Նրա առողջական վիճակը արագ վատթարանում է և կարող է հանգեցնել կյանքին սպառնացող շնչառական խանգարումների։
Այսօր Էրիկը ծանր առողջական մարտահրավերի առջև է կանգնած և բոլորիս աջակցության կարիքն ունի։
Էրիկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է անհապաղ բուժում Օկտագամ դեղամիջոցով, որի արժեքը կազմում է 3,450,000 դրամ։
Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է վճռորոշ դեր խաղալ այս պատանու կյանքի փրկության գործում։ Միասին օգնենք Էրիկին հաղթահարել այս փորձությունը։
📲Ներբեռնեք IMAST հավելվածը, կատարեք նվիրաբերություն և դարձեք Էրիկի հերոսը։