Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիներ Դավիթ Կարապետյանի և արցախցի Միքայել Սարգսյանի սուրբ մկրտությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 10-ին,։Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիներ Դավիթ Կարապետյանի և արցախցի Միքայել Սարգսյանի սուրբ մկրտության արարողությունը:

Վիրավոր տղաները Մամիկոն Խուրշուդյանի հեղինակած «Հայրեններ» գրքի հերոսներն են:Մկրտվողների քավորը հենց գրքի հեղինակն է՝ Մամիկոն Խուրշուդյանը: Մկրտության արարողությունն իրականացրեց տեր Շահե քահանա Հայրապետյանը։Քահանայի օրհնության, քրիստոնեական պատգամներով և մաղթանքի խոսքով էլ տղաները ընդունեցին Սուրբ մյուռոնը:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կիսվել ձեր ընկերների հետ