Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Հաքարի շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:36-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յուքսեկովայում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 5,74 կմ խորության վրա։

Կիսվել ձեր ընկերների հետ