6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 6,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի օդերևութաբանական գործակալությանը։

Գործակալությունը հայտնել է, որ ցունամիի նախազգուշացումներ են տրվել Միյաձակի պրեֆեկտուրայի համար, որտեղ երկրաշարժի կենտրոնն է, հարավ-արևմտյան Կյուսյու կղզում և մոտակայքում գտնվող Կոչի պրեֆեկտուրայում տեղի ժամանակով ժամը 09:19-ին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո:

Վնասի չափը ճշտվում է։

Կիսվել ձեր ընկերների հետ