Եթե ընտրությունն անցկացվեր փետրվարի 11-ին, Պուտինը կհավաքեր ձայների 75%-ը․ Սոցհարցում

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում անցկացvած սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնել է հարցվածների 76%-ը։

Ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնածների 75%-ն էլ ասել է, որ եթե ընտրություններն այս կիրակի անցկացվեին, իրենց ձայնը կտային գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հարցման արդյունքների համաձայն, եթե ընտրությունները փետրվարի 11-ին լինեին, «Նոր Մարդիկ» կուսակցությունից առաջադրված Վլադիսլավ Դավանկովի օգտին կքվեարկեր 5%-ը, Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 4%-ը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումն անցկացրել է փետրվարի 8-ին։

Կիսվել ձեր ընկերների հետ