Հրկիզո՞ւմ․ Լոս Անջելեսի ոստիկանությունն անտառային հրդեհի գործով կասկածյալի է ձերբակալել

Լոս Անջելեսի ոստիկանությունը կարծում է, որ «Քենեթի» անտառային հրդեհը հրկիզման հետևանք է: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ավագ սպա Շոն Դինսը News Nation-ին հայտնել է մեկ անձի ձերբակալության մասին, որը կասկածվում է հրդեհին ներգրավվածության մեջ։ «Քենեթ» հրդեհը Կալիֆորնիայում ներկայում այրվող հինգ հրդեհներից մեկն է:

«Քենեթն» արդեն ոչնչացրել է ավելի քան 960 ակր (390 հա) հողատարածք Հիդսեն Հիլի, Վուդլենդ Հիլի ու Ուեսթ Հիլզի տարածքում, հայտնում է Los Angeles Times-ը։

Հրկիզողին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ասել է շրջանային դատախազ Նաթան Հոհմանը: Ավելի քան 14 հազար հեկտար տարածքում հինգ հրդեհ է մոլեգնում։

Դրանցից ամենամեծը դեռ չի հաջողվել վերցնել վերահսկողության տակ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, տարածքում ավերվել է 10 հազար շինություն։ Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի իրական թիվը մնում է անհայտ: JPMorgan Chase-ը վնասը գնահատել է գրեթե 50 մլրդ դոլար։

factor.am

Կիսվել ձեր ընկերների հետ