«Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, վտանգի տակ է». հայ արտիստներն անդրադարձել են ԱՄՆ-ում մոլեգնող հրդեհներին

tert.am/am/life-ը գրում է. ԱՄՆ-ում և Հայաստանում բնակվող հայ արտիստները ևս սոցցանցի իրենց էջերում անդրադարձել են Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհներին:

Նրանք լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում տարածվող հրդեհից՝ հույս հայտնելով, որ այն շուտով կավարտվի:

Դերասանուհի Անի Երանյանն ինստագրամի սթորի բաժնում լուսանկար ու տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է»:

 

Դերասան Հովհաննես Բաբախանյանն, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, սոցցանցի իր էջերում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Աստված գթա ժողովրդիդ»:

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ևս ինստագրամի սթորի բաժնում հրդեհից լուսանկարներ են հրապարակել և գրել.

«Աղոթենք Լոս Անջելեսի համար»:

Լրագրող Անի Քոչարը ինստագրամի սթորի բաժնում գրել է.

«Ամեն բան մի քանի ակնթարթում կարող է հրո ճարակ դառնալ, նյութական արժեքները, հարստությունն ու ունեցվածքը ոչինչ է. երբեք մի’ մոռացեք սա»:

Կիսվել ձեր ընկերների հետ