🟨Գորիս քաղաքը հանդիսավոր կերպով ճանապարհեց հայոց բանակի նոր զինվորներին
🔸 Գորիս քաղաքը հանդիսավոր կերպով ճանապարհեց հայոց բանակի նոր զինվորներին: Տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին նորակոչիկների ընտանիքների անդամները, ՏԻՄ ներկայացուցիչներ, հոգևորականներ, բազմաթիվ քաղաքացիներ:
🔸Նորակոչիկների մայրերն ու հայրերը, թեև հուզված, բայց հպարտությամբ էին ճանապարհում իրենց որդիներին: Ծնողները վստահ էին, որ իրենց զավակները պատվով կկրեն զինվորական համազգեստը և արժանապատվորեն կծառայեն հայրենիքին:
🔸Հրապարակում հավաքված գորիսեցիները բարի ծառայություն մաղթեցին երիտասարդ զինվորներին:
©️Գորիսի համայնքապետարան