Starnews-ը գրում է․
Երեկ ուշ գիշերին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:
Ալիկը մահից ընդամենը ժամեր առաջ հրապարակում էր արել նախօրեին իր վարած հարսանյաց արարողության ընթացքից: Շոումենը մահից մեկ օր առաջ հարսանիք էր վարել:
Նշենք, որ Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Զույգը հաճախ էր համատեղ սիրառատ հրապարակումներ անում: Մեր աչքից չի վրիպել Ալիկի կնոջ հուզիչ շնորհավորանքն ամուսնուն`ընդամենը ամիսներ առաջ.
«Աշխարհի ամենալավ պապա ,ամենալավ ամուսին ՝իմ Ալիկ, իմ կես ,իմ ամենաս ծնունդդ շնորհավոր ։Թող Աստված օրհնի քո ամեն մի ապրած օրը:
Մանրամասն կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ