Այսօր ուշ գիշերին Վայոց ձորի Գետափ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա Հ․ Կարապետյանի մարմինը՝ կախված վիճակում։
Գետափի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածն իրենց համար շոկային է, քանի որ տղան որևէ առողջական խնդիր չի ունեցել, հավասարակշռված անձնավորություն էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա։
«Այս դեպքը բոլորիս համար անսպասելի էր, չենք հավատում, որ կարող է ինքնասպանություն գործած լինի։ Իրենք շատ լավ ընտանիք են, 3 դուստր ունի, Գետափում են հաշվառված, բայց ապրում էին Աբովյանում, այնտեղ էր աշխատում։ Ծնողներին հյուր էին եկել ու գիշերը նման ողբերգական դեպք է եղել, գերեզմանոցի տաղավարներից մեկից տուկի թելով կախված վիճակում են հայտնաբերել»,- պատմեց մեր զրուցակիցը։