168-am-ը գրում է. Վիրուսային հեպատիտներն աշխարհում տարեկան խլում են կես միլիոնից ավելի մարդու կյանք։ Գերակշռում են Հեպատիտ B-ի և C-ի բարդություններից առաջացած մահվան դեպքերը։ Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Ելենա Սիլկայի հետ։
– Ի՞նչ են վիրուսային հեպատիտները, քանի՞ տեսակ են լինում։
– Վիրուսային հեպատիտներն այնպիսի հիվանդությունների խումբ են, որոնք որոշակի վիրուսների ազդեցությամբ հիմնականում ախտահարում են լյարդը։ Չնայած և՛ Հեպատիտ B-ի, և՛ C-ի դեպքում ունենում են նաև արտալյարդային դրսևորումներ։ Հարցն այժմ շատ արդիական է։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից թիրախային ծրագրեր են մշակվում՝ մինչև 2030 թվականը Հեպատիտ B-ի և C-ի դեպքերի նվազեցման համար, քանի որ այդ հիվանդությունների պատճառով մահացությունը շատ է։ 2022թ․ դրությամբ Հեպատիտ B-ի պատճառով ամբողջ աշխարհում մահացել է 1 միլիոն 200.000 մարդ, իսկ Հեպատիտ C-ի պատճառով՝ 242․000 մարդ։ Մահացության հիմնական պատճառը տվյալ հիվանդությունների արդյունքում առաջացած բարդություններն են, որոնցից է լյարդի ցիռոզը, հեպատոցելյուլար կարցինոման կամ լյարդի առաջնային բջջային ուռուցքը։ Այդ պատճառով պետք է կանխարգելման միջոցառումները շատացնենք, որպեսզի հասնենք ԱՀԿ-ի սահմանած թիրախներին։
Նշեմ, որ Հեպատիտ C-ն ունի 6 գենոտիպ, և ինչպես Հեպատիտ B-ի դեպքում է՝ բարդությունը լյարդի ցիռոզն ու հեպատոցելյուլար կարցինոման է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: