Մյասնիկովը նշել է վարիկոզի մահացու վտանգը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը թվարկել է, թե որ դեպքերում երակների վարիկոզ լայնացումները կարող են մահացու լինել:

Վարիկոզի ժամանակ որոշ դեպքերում խորը թրոմբոզ է զարգանում: Երբ դուրս եկած թրոմբը վեր է բարձրանում, թոքերի ինֆարկտ է առաջացնում, ինչը կարող է մահվան հանգեցնել:

Նրա փոխանցմամբ՝ կա նաև մարդկանց փոքր կատեգորիա (1%), ովքեր ունեն այդպիսի «արատ», ինչպիսին է սրտի աջ մասը ձախից բաժանող միջնապատի կիսատ աճը։

«Եվ հետո պարադոքսալ էմբոլը, որը, ըստ անատոմիայի օրենքների, երբեք սրտի աջ հատվածից ձախ չի ընկնում, կարող է ընկնել այնտեղ և ինսուլտ առաջացնել»,- զգուշացրել է Մյասնիկովը:

Կիսվել ձեր ընկերների հետ