Հուսամ՝ իզուր չի անցել Գագիկ Գինոսյանի կյանքը. Ես հավատում եմ դրան. Դավիթ Հակոբյանը հուզվեց

Ես բառեր չեմ գտնում ասելու, շատ ափսոս. Ինքը մեծ հայ է, շատ մեծ. Հայը հենց ինքն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Դավիթ Հակոբյանը:

«Այնպես չի, որ մենք ինքն է: Ինքը եկավ շարունակելու մյուսներին, ցավոք սրտի կիսատ թողած գնաց: Ափսոս, մեծ գործ էինք մտածել, չեղավ: Մենք միասին աշխատում էինք, ամեն ինչ միասին էին անում: Զարմանալի ձեւով մենք նույն ձեւ էինք մտածում: Կարիք չկար, որ ես հարցնեի՝ դու ոնց ես մտածում: Ինձ ասում էր՝ վարպետ, ասում էի՝ վարպետը դու ես, ես ինչ վարպետ: հուսամ՝ իզուր չի անցել իր կյանքը, ես հավատում եմ դրան»,-ասաց նա»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

Կիսվել ձեր ընկերների հետ