Դեղաբույս, որը պետք է տանն ունենալ

Երբ մտածում ենք որևէ կանաչ, թարմացնող և անուշաբույր բույսի մասին, անմիջապես մտքներս է գալիս անանուխը: Healthylifetricks կայքը ներկայացրել է անանուխի մի քանի օգտակար հատկանիշներ, որոնց համար արժե ունենալ այն տանը: Անանուխը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, ինչպիսիք են վիտամին C-ն, E-ն, B6-ը, AK-ն, ռիբոֆլավինն ու ֆոլաթթուները:

Անանուխի օգտակար հատկանիշները

Լավացնում է մարսողությունը

Անանուխը լավացնում է մարսողությունը, և սա լավագույն հատկանիշներից մեկն է, որն ունի անանուխը: Լավագույն արդյունքի հասնելու համար անանուխով թեյ խմեք:

Գրգռված աղիներ

Գիտնականները բացահայտել են, որ անանուխը հրաշալի միջոց է գրգռված աղիների համար:

Ասթմա և այլ շնչառական խնդիրներ

Անանուխի հոտը հրաշալի է թոքերի համար: Այն մարդկանց, ովքեր ասթմա ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս անանուխի թեյի գոլորշու վրա շնչել: Տաք ջրի մեջ 4-5 անանուխի տերև ավելացրեք և շնչեք գոլորշու վրա՝ շնչառությունը թեթևացնելու համար:

Բարձրացնում է արյան ճնշումը

Անանուխն իր մեջ առկա կալիումի շնորհիվ օգնում է բարձրացնել արյան ճնշումը:

Լավացնում է առողջությունը

Անանուխը սպանում է այն բակտերիաները, որոնք կարիեսի հիմնական պատճառ են դառնում: Ահա թե ինչու անանուխը հաճախ օգտագործվում է շնչառությունը թարմացնող միջոցների և ատամի մածուկների բաղադրության մեջ:

Նվազեցնում է ցավերը

Անանուխի տերևները կարող են հանգստացնել գլխացավը, մկանային ցավերը և նույնիսկ ստամոքսի ցավերը: Իրար խառնեք մեկ բաժակ ծովի աղ, 6-8 կաթիլ անանուխի եթերային յուղ և 1/3 բաժակ ձիթապտղի յուղ, ստացված խառնուրդով 5-10 րոպե մերսեք ցավող հատվածները՝ մկանային ցավերը հանգստացնելու համար:

Օգնում է դեպրեսիայի դեպքում

Սթրեսն ու դեպրեսիաները հանգստացնելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը մեկ բաժակ անանուխի թեյ:

Լավացնում է հիշողությունը

Անանուխի հոտն օգնում է լավացնել հիշողությունը և դրական ազդեցություն ունի մտավոր կարողությունները լավացնելու վրա:

Կանխարգելում է քաղցկեղը

Անանուխի տերևները պարունակում են մենթոլ, որն օգնում է կանխարգելել քաղցկեղի տարբեր տեսակները, հատկապես՝ շագանակագեղձի:

Կիսվել ձեր ընկերների հետ